Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Հայտնի են դպրոցական աշնանային արձակուրդների օրերը

Lragir.am
Ներքին կյանք - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 15:26


Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետևյալ օրերը.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com