Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

«Իսկ ի՞նչ պետք է անեին». ՀՀԿ ավագանու անդամը արդարացնում է ծեծը

Lragir.am
Ներքին կյանք - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 14:03


Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ական տղամարդկանց պահվածքը, որ բռնություն գործադրեցին ավագանու “Երկիր ծիրանի” խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

“Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք, որ էդ կիսլատան լցվեր իմ երեսին”,- հարցով պատասխանեց Նաիրա Նահապետյանը: 

Երբ լրագրողները հիշեցրին, որ “Երկիր ծիրանիի” անդամները ոչ թե կիսլատա, այլ տարաներով կոյուղաջրեր էին բերել ավագանու նիստին, Նաիրա Նահապետյանն ասաց. “Ինչպե՞ս կգնահատեիք, որ այդ ազոտային թթուն լցներ մեր վրա: Աննորմալ մարդիկ եկել են դահլիճ ու խանգարում են մեր աշխատանքը: Որ այդ ազոտային թթուն լցնեին Տարոն Մարգարյանի վրա, դուք ձեզ լավ կզգայի՞ք: Ես տեսա, որ ինքը շփում էր Տարոն Մարգարյանի վրա: Ես արձանագրում եմ, որ իրենք ազոտային թթուն բերել էին որ լցնեին մեզ վրա, առաջինը քաղաքապետի վրա: Հարցին, թե նորմա՞լ է համարում, որ ՀՀԿ-ական տղամարդիկ հարվածում էին կնոջը, Նաիրա Նահապետյանը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք է անեին: Իսկ որ ինքը դուրս չէր գալիս դահլիճից, ո՞նց հանեինք, թողնեինք, որ վերջնական լցնե՞ր»:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com