Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Գարշահոտությունն է ուղեկցելու հանրապետականներին. Զարուհի Փոստանջյան

Lragir.am
Ներքին կյանք - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:04


Երևանի ավագանու նիստում արտահերթ ելույթ ունեցավ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ դժոխքի է վերածելու ՀՀԿ-ականների կյանքը:

Նա նշեց, որ միայն թանկարժեք կոնյակի ու օծանելիքի բուրմունքը չպետք է ուղեկցի ՀՀԿ-ականներին, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտությունը, որի մեջ գցել են մեր պետականությունը:

«Հիշեք, այսուհետ այդ գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք: Նույնիսկ ձեր թանկարժեք օծանելիք ու կոնյակը ձեզ չեն փրկելու: Դուք մի պահ այդ գարշահոտությունը զգացիք, և իրարանցում տեղի ունեցավ: Նույնիսկ այնպիսի իրարանցում եղավ, որ ձեր բռունցքները կիրառեցիք մեր դեմ: Նույնիսկ այստեղ նստած պարոնը բռունցքներ ցուցադրեց»,- ասաց Փոստանջյանը՝ նկատի ունենալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նա հարցադրում արեց. «Ինչի՞ց էիք վախենում, մի տիկնոջից, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող եք խեղդվել: Գարշահոտությունից չեն խեղդվում, բայց կարելի է թունավորվել: Մենք ձեր կյանքը թունավորելու ենք»:

Նա ասաց, որ ՀՀԿ-ականներին սպասում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, որտեղ մարդիկ ամեն օր շնչում են այդ գարշահոտությունը:

«Բայց մինչև ձեզ այնտեղ տեղափոխելը, արդար դատավարություն ենք իրականացնելու ձեր տեսակի նկատմամբ: Ուզում եք հրճվել ու զվարճանա՞լ, չենք թույլ տալու, այլևս ձեզ չի ներվելու ոչինչ»,- հավելեց նա:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com