Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

ՀՀ առաջին տիկնոջ աջակցությամբ վերանորոգվել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

Lragir.am
Ներքին կյանք - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 19:12


Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` նորոգումից հետո դպրոցի և երեխաները, և դասախոսները չեն ցանկանում տուն գնալ:

«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված:  Սա մասնագիտական երաժշտական կրթօջախ է, որտեղ ոտք դնելով` երեխաները պետք է  առնչվեն գեղեցիկի հետ, ուսում ստանան հաճելի մթնոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտուն Կոստանդյանը:

Նա հավելեց, որ հիանալի է, երբ երեխան կարող է երազել, դրական երևույթների մասին մտածել Չայկովսկու դպրոցում ստեղծված հրաշալի միջավայրում:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com