Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Ոչինչ հավերժ չէ. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին

Lragir.am
Ներքին կյանք - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 11:56


«Ոչինչ հավերժ չի լինում», իր վարչապետության մասին հարցին ի պատասխան Իզվեստիա ռուսական պարբերականին ասել է Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետ լինելու պատասխանատվությունը, եթե իր թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում: Միեւնույն ժամանակ նա կրկնել է միտքը, որ այդ դեպքում շատ մեծ ժամանակ է հատկացնելու փորձի փոխանցմանը, որ կուտակել է տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:

«Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որ կան թե հանրապետականների շրջանում, թե կուսակցությունից դուրս: Մեզ սպասում է մեծ եւ Հայաստանի համար օգտակար աշխատանք», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com