Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին

Lragir.am
Ներքին կյանք - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 15:21


16:29. Ջրցան մեքենան բերվեց ակցիայի վայր: 

16:28. Ակցիայի վայրում հայտարարեցին, որ շուտով Նիկոլ Փաշինյանը կմիանա իրենց: 

16:22. Նիկոլ Փաշինյանի կինն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո Փաշինյանը կվերադառնա ցույցի վայր: 

16:13. Նիկոլ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնում է, նրա վնասվածքները լուրջ չեն: Tert.am-ի տվյալներով՝ հոսպիտալացվել է 3 ոստիկան, որոնցից մեկի վիճակը ծանր է:

16:12. Այս պահին վիճակը հանգիստ է:

16:03. Ոստիկանները երգում են Հայաստանի օրհներգը:

16:00. Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ոստիկանները ծխանռնակներ չեն կիրառելու, իսկ ցուցարարները համաձայնվեցին մի քանի քայլ հետ գնալ:

15:49. Ոստիկանները հակագազային դիմակներ են հագնում: 

15:44. Tert.am-ը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է: Դավիթ Սանասարյանը հաստատել է, որ ոստիկանները տարել են Փաշինյանին: 

15:38. Ցուցարարները դուրս բերեցին վնասվածք ստացած քաղաքացիներից մեկին: 

15:37. Բաղրամյան պողոտայում գետնին արյան հետքեր են տեսանելի:

15:35. Վնասվածք ստացած քաղաքացիներ կան: 

15:32. Ոստիկանությունն սկսել է հատուկ միջոցներ կիրառել: 

15:25. Ցուցարարները ոստիկանների առաջին շղթան հաղթահարելուց հետո այժմ կանգ են առել փշալարարի առաջ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև: Ցուցարարները փորձում են բարձրանալ Ազգային ժողովի շենք: 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com