Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Սերժ Սարգսյանի ամենաապահով տարբերակը. մեկ տարի անց

Lragir.am
Հարթակ - Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017, 22:42



Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Միքայել Զոլյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական իրավիճակը, նաեւ արտաքին քաղաքական զարգացումները, այդ թվում երկու՝ ներսի եւ դրսի հարթությունների փոխազդեցությանն առնչվող հարցեր:

Լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու մեկ տարին: Նա դարձա՞վ քաղաքական գործոն, ինքնուրույն դերակատար, թե՞ մնում է Սերժ Սարգսյանի խնամակալության ներքո: Իսկ մնու՞մ է Սերժ Սարգսյանն իշխանության առաջին դեմքի կարգավիճակում, արդեն որպես վարչապետ, թե՞ հեռանում. 2018-ի հնարավոր զարգացումները, ինչն է Սերժ Սարգսյանի համար ամենաապահով տարբերակը: Ո՞վ է ամենաապահովը Մոսկվայի համար՝ Սարգսյա՞նը, թե՞ Կարապետյանը:

Միքայել Զոլյանն անդրադարձել է այդ խնդիրներին եւ ներկայացրել զարգացումների եւ հեռանկարների հնարավոր տարբերակները: 

Քաղաքագետը անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հեռանկարին, դրա հանդեպ Մոսկվայի վերաբերմունքին, ռիսկերին, Հայաստանի ներքին զարգացումների վրա ազդեցությանը: Նրա գնահատմամբ, ռիսկն այդ ուղղությամբ գոնե առայժմ չի աճում, ու Եվրամիությունը փորձում է Մոսկվայի հետ հասնել վերջնական ըմբռնման՝ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու համար: Այդուհանդերձ, ամեն ինչ կարող է եւ փոխվել, կապված Ռուսաստան-Արեւմուտք հարաբերության զարգացումներից:

Միքայել Զոլյանը անդրադարձել է նաեւ Հայաստան-Սփյուռք համաժողովին, դրա քարոզչական եւ առարկայական հատկանիշներին, համահայկական խորհրդի ստեղծմանը եւ դրա նշանակությանը մի կողմից պետական խնդիրների լուծման, մյուս կողմից իշխանության տրամաբանության համատեքստում:

Քաղաքագետի տեսակետները՝ հաղորդման տեսագրությունում





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com