Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Բացատրում են, ով չհասկացավ՝ ստիպում են հրաժարվել. Կարեն Կարապետյանի երկու տարբերությունը

Lragir.am
Հարթակ - Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017, 22:40



Հարթակի հյուրը տնտեսագետ-փորձագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեության տնտեսական արդյունքի, տնտեսության կարճաժամկետ քայլերի եւ ռազմավարական թիրախների մասին:

Ատոմ Մարգարյանը Կարեն Կարապետյանի գործունեությունը նախորդ կառավարություններից առանձնացնող երկու գործոն է մատնանշում՝ եռանդը եւ աշխույժ աշխատանքի նկատելի ձգտումը, նաեւ ստվերի դեմ պայքարը, որի արդյունք է համարում հարկային մուտքերի ավելացումը: Մարգարյանը նշում է, որ եթե անգամ այդ ավելացումը կատարվում է ներիշխանական համաձայնության արդյունքում՝ ելնելով իրավիճակի ծանրությունից եւ բոլորի համար սպառնալիք լինելուց, միեւնույն է, կրիտիկական այդ վիճակում կամ բացատրում են մարդկանց, որ պետք է ավելացնել հարկատվության պատասխանատվությունը, կամ եթե բացատրելով չի ստացվում, եւ որոշ մարդիկ չեն հասկանում՝ ստիպում են նրանց անել այդ բանը եւ հրաժարվել իշխանության լծակի ընձեռած տարաբնույթ արտոնությունից:

Ատոմ Մարգարյանը խոսել է Հայաստանի տնտեսության ռազմավարական խնդիրների, բանկային բարձր տոկոսադրույքների, նախորդ կառավարությունների թողած ժառանգության, նոր կառավարության բացթողումների, աղքատության եւ գործազրկության նվազման հարցում որեւէ տեղաշարժի բացակայության, նաեւ երկարաժամկետ հեռանկարների իրատեսականության եւ սպասումների մասին: Տնտեսագետը անդրադարձել է նաեւ Հայաստանում ծավալվող մեկ այլ թեմայի՝ ԵՏՄ տնտեսական էֆեկտիվությանը, Հայաստանի ստացածի կամ չստացածի հարաբերակցությանը, եւ ընդհանրապես որպես տնտեսական միություն Հայաստանի համար դրա հեռանկարին: Ուշագրավ մանրամասներն ու փաստարկները՝ հաղորդման տեսագրությունում:





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com