Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Իշխանության վախը. Սա շարունակվելու է անվերջ

Lragir.am
Հարթակ - Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018, 22:40



Հարթակ հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ, մշակութաբան Լեւոն Մարգարյանը: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է ներքին զարգացումների մասին:

Հունվարի 19-ին սպասվում է ԵԼՔ դաշինքի երթը, որը տեւական դադարից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում բացօթյա զանգվածային քաղաքական ակցիա է: Լեւոն Մարգարյանը ասում է, որ երթը չի լինի բազմամարդ, ներկայացնելով, թե ինչու:

Մարգարյանի կարծիքով, իշխանությունն էլ մտահոգվում է ոչ թե նախաձեռնությունից, այլ իր ներսում եղած բաժանարար գծերից եւ դիմակայություններից, որոնք կարող են առաջացնել խնդիրներ: Իշխանության մի թեւը վախենում է մյուսից, ասում է քաղաքագետը:

Անդրադառնալով արդեն զուտ իշխանության ներսում իրավիճակին, Լեւոն Մարգարյանը կարծում է, որ իշխող համակարգը ներկայում գալիս է Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ կոնսենսուսի: Մարգարյանն ասում է, թե չգիտե՝ Սերժ Սարգսյանը գիտակցաբա՞ր է իրավիճակը բերում դրան, թե պարզապես այդպիսին է իշխանության ներքին դասավորությունն ու իրավիճակը, որ առաջացնում է նրա այսպես ասած անփոխարինելիության զգացում, սակայն գործընթացը գնում է դրան:

Միաժամանակ, քաղաքագետը ասում է, թե 2018-ի ապրիլը չի լինելու որեւէ հանգրվան եւ ընդհանրապես չի լինելու առկա իրավիճակի ու զարգացումների տրամաբանության ավարտ, քանի դեռ չի եղել ամենակարեւորը:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com