Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» մասնաճյուղը գործում է այլ հասցեում

Lragir.am
Բիզնես - Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017, 15:53


2017թ. հոկտեմբերի 10-ից սկսած` ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» մասնաճյուղը տեղափոխվել է նորաբաց «ՆԱՆՈ» մասնաճյուղ հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Թումանյան փողոց 32 շենք, 37 տարածք:

Բանկի ներկայացուցիչները նշել են,- «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» մասնաճյուղի հաճախորդները կարող են իրենց բանկային գործարքները կատարել ինչպես «ՆԱՆՈ» մասնաճյուղում, այնպես էլ Բանկի ցանկացած մասնաճյուղում: «ՆԱՆՈ» մասնաճյուղի հյուրընկալ դռները բաց են մեր բոլոր հաճախորդների առջև: Համեցե՛ք մեր նորաբաց մասնաճյուղ և կատարե՛ք Ձեր բանկային գործարքները նոր հյուրընկալ և լուսավոր մասնաճյուղում»:

Հիշեցնենք, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ունի թվով 49 մասնաճյուղ, որոնցից՝ 26-ը գտնվում են Երևանում և 23-ը հանրապետության տարբեր մարզերում:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com