Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը կիսում են 1 միլիարդանոց բիզնեսը. Վեդոմոստի

Lragir.am
Բիզնես - Ուրբաթ, 09 Փետրվարի 2018, 10:48


Գործարարներ Ռուբեն Վարդանյան և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել համատեղ բիզնեսը, հայտնում է Վեդոմոստին՝ հղում անելով գործարարների շրջապատում իր աղբյուրներին:

Վարդանյանն ու Ադիբեկյանը Avica Management Company-ի համաներդրողներ են, որի ակտիվները կազմում են 1 միլիարդ դոլար: Ընկերությունը Մոսկվայում մի շարք բիզնես և առևտրային կենտրոններ ունի:

Վեդոմոստիի աղբյուրները նշել են, որ Ադիբեկյանը կստանա հիմնադրամի առևտրային օբյեկտները, իսկ Վարդանյանը՝ «Ռոմանով դվոր» գործարար թաղամասն ու «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնի մի մասը: 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com