Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Արդշինբանկը բարելավել է մի շարք վարկային քարտերի պայմանները և նվազեցրել վարկային գծերի տոկոսադրույքները

Lragir.am
Բիզնես - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:17


Արդշինբանկը սույն թվականի փետրվարի 12-ից ֆիզիկական անձանց առաջարկում է օգտվել «NurCard Express», «NurCard Gold Express» և «MasterCard Standard Express» վարկային գծերից առավել հարմար պայմաններով:

Համաձայն բարելավված պայմանների՝ ԱՄՆ դոլարով «MasterCard Standard Express» վարկային գծի տարեկան տոկոսադրույքը կկազմի 14.9%: Ընդ որում, վարկային գծերը տրամադրվում են պարզեցված գնահատման մեխանիզմով, իսկ քարտով անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում գործում է 3% հետվճար (cash-back):

«NurCard Express» և «NurCard Gold Express» քարտերի միջոցով հնարավոր է ստանալ նոր վարկային գիծ մինչև 900.000 ՀՀ դրամի չափով սկսած 19.5% տարեկան տոկոսադրույքով:  Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և ունենալ հաշվառում ՀՀ-ում: Վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում:

Վարկային գծերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով: 

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր «NurCard Express», «NurCard Gold Express» վարկային գծեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 60 մասնաճյուղերից որևէ մեկում՝ որոնցից 18-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում, իսկ «MasterCard Standard Express» վարկային քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում:

«Արդշինբանկ» ՓԲԸ 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com