Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Fitch վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը

Lragir.am
Բիզնես - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 10:35


Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) "B+" վարկանիշը` «Կայուն» կանխատեսմամբ:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն և մասնավորապես նշել, որ բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են տնտեսության ցիկլային աճով ու արժույթի հարաբերական կայունությամբ, բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի, տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com