Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի սպառազինությունը հագեցնելու ծրագիր է գործում. Անատոլի Սիդորով

Lragir.am
Քաղաքականություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 18:57


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերի սպառազինությունը հագեցնելու ծրագիր է գործում: Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Նոր զինամթերքն ու տեխնիկան պարբերաբար կփոխարինեն հնին: Աստիճանաբար համալրում է կատարվում: Ներկայումս մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության և կառավարման միջոցներին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սիդորովը:

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը վստահեցրեց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություններով: Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, ևս ունեն ժամանակակից տեխնիկա: «Մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց բոլորն էլ անհրաժեշտ, մարտունակ ուժեր ունեն»,– նշեց Սիդորովը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com