Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

ԿԺԴՀ-ն Ղրիմը ճանաչել է ռուսական

Lragir.am
Քաղաքականություն - Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 20:37


Փհենյանում թողարկվել է աշխարհի քարտեզը, որտեղ Ղրիմը  ներկայացվում է ռուսական տարածք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տեղեկատվության մեջ, որը տեղադրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում:

«ԿԺԴՀ-ի «Գիտական հանրագիտարան» հրատարակչությունը թողարկել է աշխարհի նոր քաղաքական քարտեզը: Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ Ղրիմի թերակղզին արդեն ներկվել է ռուսական գույներով: Ինչպես մեզ պարզաբանել են ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում, պետությունը հարգում է Ղրիմում՝ Ռուսաստանին միանալու ուղղությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնք համարում է լեգիտիմ և ամբողջովին համապատասխան միջազգային նորմերին»,- նշված է տեղեկատվության մեջ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com