Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Հայտնի է դարձել Սիրիայում ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով զոհված 4 ռուս զինվորականների անուններ

Lragir.am
Քաղաքականություն - Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018, 23:27


Փետրվարի 7-ին Սիրիայի Դեյր էզ Զորի շրջանում ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով առնվազն 4 ռուս զինծառայող է զոհվել, որոնք Վագների վարձկանների մասնավոր ընկերությունն են ներկայացնում:

Conflict Intelligence Team հետազոտական կազմակերպությունը հրապարակել է նրանց անունները՝ Ալեքսեյ Լադիգին, Ստանիսլավ Մատվեև, Իգոր Կոսոտուրով, Վլադիմիր Լոգինով: Նրանցից 3-ի հարազատները rbc.ru-ի հետ զրույցում հաստատել են իրենց հարազատների մահը: Միայն Լադիգինի հարազատները չեն հաստատել տեղեկությունը:

Այսօր հայտնի է դարձել նաև, որ նույն ավիահարվածի հետևանքով զոհվել է կամավորական Կիրիլ Անանևը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ամերիկյան կոալիցիայի օդուժը ռմբակոծել էր Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը, որոնք, ըստ Պենտագոնի, մտադիր են հարձակում գործել ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Պենտագոնն ավելի ուշ հայտարարել էր, որ հարվածի տակ կարող էին հայտնված լինել ռուս զինծառայողները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեպքի վայրում ռուս զինծառայողներ չեն եղել: 

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com