Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Դատարանը որոշեց Ռուսաստանում արգելափակել Տելեգրամ մեսենջերը

Lragir.am
Քաղաքականություն - Ուրբաթ, 13 Ապրիլի 2018, 12:45


Մոսկվայի դատարանը վճռի է կայացրել Տելեգրամ սոցցանցը Ռուսաստանի տարածքում արգելափակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Դատարանը բավարարել է Ռոսկոմնադզորի միջնորդությունը մեսենջերն անմիջապես արգելափակելու վերաբերյալ: Այժմ Ռոսկոմնադզորը պետք է դատարանի վճիռն ուղարկի կապի օպերատորներին ծառայության հասանելիությունը սահմանափակելու պահանջով:

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Տելեգրամից պահանջել են տրամադրել հաղորդագրությունների վերծանման կոդերը, սակայն մերժում են ստացել: Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն իր իրավաբաններին արգելել է մասնակցել դատավարությանը՝ այն ֆարս անվանելով:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com