Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Ռուսաստանի Դումայում ԱՄՆ դեմ պատժամիջոցների օրինագիծ է ներկայացվել

Lragir.am
Քաղաքականություն - Ուրբաթ, 13 Ապրիլի 2018, 16:47


Ռուսաստանի Պետդումայում օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ պատասխան միջոցառումների մասին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Օրինագիծը ներկայացրել են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և խմբակցությունների ղեկավարները:

Օրինագծով առաջարկվում է սահմանափակել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, հումքի, ալկոհոլային ու ծխախոտային արտադրանքի ներմուծումը:

Առաջարկվում է նաև արգելել դեղամիջոցների ներմուծումը բացառությամբ Ռուսաստանի չարտադրվող դեղերի:

Օրինագծով առաջարկվում է արգելել տեխոնոլոգիական սարքավորումների և ծրագրային ապահովման պետական գնումները, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումը, բարձրացնել ամերիկյան օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման գինը, որոնք բեռնափոխադրումներ անելիս օգտագործում են Ռուսաստանի օդային տարածքը:

Փաստաթոււթը նախատեսում է ատոմային արդյունաբերության, ավիաշինարարության, հրթիռաշարժիչային արդյունաբերության, խորհրդատվական, աուդիտորական և իրավաբանանական ծառայությունների մատուցման ոլորտներում դադարեցնել համագործակցությունը այն ընկերությունների հետ, որոնց կապիտալում ԱՄՆ իրավասության տակ գտնվող կազմակերպությունների մասնաբաժինը գերազանցում է 25%-ը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com