Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

ԱՄՆ-ն և դաշնակիցները հարվածեցին Սիրիային

Lragir.am
Քաղաքականություն - Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 08:16


Ապրիլի 14-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում: Դաշնակիցները հարվածել են Սիրիայի կառավարության պատկանող մի շարք թիրախների, որոնք, ենթադրաբար կապված են քիմիական զենքի արտադրության հետ:

ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտնել է, որ թիրախներին էին Դամասկուսում գիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը զբաղվում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծմամբ, քիմիական զենքի պահեստը Հոմսից արևմուտք և մեկ այլ պահեստ ու հրամանատարական կետ Հոմսի մոտ:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ սա առայժմ մեկ անգամյա գործողություն էր, որը շատ հզոր ուղերձ էր:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը հաստատել են իրենց երկրների մասնակցությունը գործողությանը:

Ռուսաստանն արձագանքել է ավիահարվածներին՝ նշելով, որ դրանք անպատասխան չեն մնա:


© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com