Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Թերեզա Մեյ. Հարվածը նախազգուշացում էր Ռուսաստանին

Lragir.am
Քաղաքականություն - Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 14:30


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը Դամասկոսի քիմիական զենքի օբյեկտներին նախազգուշացում է Ռուսաստանին: Նա այդ համատեքստում հիշատակել է Սկրիպալների թունավորման դեպքը, ասելով, որ դա քիմիական գրոհ էր: Մեյը հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառումը միջազգայնորեն դատապարտելի է, բայց տեսնում են, որ Սիրիայում էլ իշխանությունը կիրառել է քիմիական զենք: «Մենք դարձանք Սոլսբերիի փողոցում նյարդային թույնի կիրառման ականատեսը, մենք տեսնում ենք, որ սիրիական իշխանությունները շարունակում են կիրառել քիմիական զենք», հայտարարել է Մեյը եւ ասել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը ուղղված է քիմիական զենքի կիրառումը կանխելուն:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com