Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Հայաստանը ենթակա է ավտորիտարիզմի մեջ գլորվելու վտանգին. Freedom House

Lragir.am
Իրավունք - Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 19:42


Եվրասիայի երկրները ենթակա են ավտորիտարիզմի մեջ գլորվելու վտանգին: Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը բացասական ուղղությամբ են շարժվում: Այս մասին նշված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության «2018 թվականի անցումային շրջանի երկրներ» զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշը 2017 թվականին նվազել է 5,39-ից մինչեւ 5,43:

Ավելին՝ Հայաստանում կոռուպցիայի վարկանիշը նվազել է 5,25-ից մինչեւ 5,50՝ «ՀՀԿ-ի կողմից գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կոնսոլիդացիայի արդյունքում համակարգային կոռուպցիայի խորացման եւ բարձր մակարդակով չարաշահումներն արմատախիլ անելու կառավարության ցանկության բացակայության մասին գոյություն ունեցող ապացույցների պատճառներով»:

Հայաստանը համարվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր: Վատթարագույն արդյունքներ են գրանցվել ազգային ժողովրդավարական կառավարման եւ ընտրությունների ոլորտներում:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին կազմակերպության փորձագետները նախագծի 23-ամյա պատմության մեջ գրանցել են ժողովրդավարության ցուցանիշների առավել մեծ նվազում, քանի որ 29 երկրներից 19-ի ցուցանիշներն անկում են ունեցել: Երկրորդ տարին անընդմեջ ավելի մեծ թիվ են կազմում կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմները, քան կոնսոլիդացված ժողովրդավարությունները:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com