Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի, 2017

Կայացավ խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան

Lragir.am
Հասարակություն - Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2015, 17:04


«Մոսկվա» կինոթատրոնում, ապրիլի 22-ին կայացավ«ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ » Ստուդիո ընկերության (Հայաստան) արտադրած նոր խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան։

100 րոպե տևողությամբկինոնկարի ռեժիսորը Արամ Շահբազյանն է։ Կինոնկարը փաստագրությունէևկառուցված է բացառապես իրականփաստերի վրա:Ֆիլմիհերոսները պատմությանը հայտնի հումանիստներնեն, մարդիկ, ովքերականտեսնենեղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղված բազում մարդկային կյանքերի։Հայոց Ցեղասպանության 100 –րդ տարելիցին ընդառաջ, ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ողջ հայ ժողովրդի անունից:

Նրանք եվրոպացի հինգ հումանիստկանայքեն` ՔարենԵփփե(Դանիա) և միսիոներուհիներ`Մարիա Յակոբսեն (Դանիա),Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմանդիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումը անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական։

Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանգետՍվանտե Լունդգրենը:

Անցնելով ֆիլմի հերոսների ճանապարհը, Լունդգրենը գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը` Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, օպերատորները՝ Արթուր Ղարայանը,Վահե Հակոբյանը, Ռոդին Ալոուշը (Սիրիա), երաժշտության հեղինակն է Վիգ Ցարտմանը (Ավստրիա)։

Ֆիլմի ստեղծման համար նկարահանման աշխատանքներ են իրականցվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Նորվեգիայում, Շվեդիայում , Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Արևմտյան Հայաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում։

Նկարահանումներին մասնակցել են 45 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ՝ 9 երկրից:

Ֆիլմի խորհրդատուներն են`Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա),Բրիտա Յոնսենը,Մոգենս Հոյմարկը (Դանիա), ԻնգերՕքենհաուգը, Յուսի Ֆլեմինգ Բյորնը (Նորվեգիա), Աննա Մարիա Սմաբերգը,Գորան Գուները (Շվեդիա), Ռոլֆ Հոսֆելդ, (Գերմանիա),Արտեմ Դավիդյանցը (Էստոնիա), Իոաննիս Խասիոտիսը (Հունաստան),Աշոտ Մելքոնյանը, Արծվի Բախչինյանը, Հակոբ Սողոմոնյանը (Հայաստան)։

Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է , սակայն թարգմանվելու է հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Ֆիլմի աշխատանքները տևել են 12,5 աիս։ «Փրկության քարտեզ» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com