Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը

Lragir.am
Հասարակություն - Երեքշաբթի, 13 Փետրվարի 2018, 20:15


Միջազգային ավիացիոն կոմիտեի նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Ան-148 ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով RBK-ն, ավիացիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն չի տվել օդաչուներին ճիշտ գնահատել ինքնաթիռի արագությունը:

Կոմիտեն եզրակացությունները հրապարակել է «սև արկղերի» վերծանումից հետո:

«Տեղեկատվության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում գրանցված նմանատիպ դեպքերի վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արագության վերաբերյալ սխալ տվյալները»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ այդ տվյալների սխալ լինելու պատճառ էլ հանդիսացել է ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com