Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի, 2017

Արգենտինան կխաղա աշխարհի առաջնությունում, ԱՄՆ-ն՝ ոչ

Lragir.am
Սպորտ - Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 09:54


Աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակում Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում կայացել են վերջին տուրի խաղերը:

Արգենտինան մրցակցի հարկի տակ Մեսսիի 3 գոլերի շնորհիվ 3-1 հաղթել է Էկվադորին և ապահովել իր տեղն աշխարհի առաջնությունում: Արգնետինայից բացի Հարավային Ամերիկան աշխարհի առաջնությունում կներկայացնեն Բրազիլիան, որը 3-0 հաղթել է Չիլիին, Ուրուգվայը, որը 4-2 առավելության է հասել Բոլիվիայի նկատմամբ և Կոլումբիան, որը 1-1 է խաղացել Պերուի հետ: Պերուն մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը և աշխարհի առաջնության ուղեգրի համար կմրցի Օվկիանիայի նախընտրական փուլի հաղթող Նոր Զելանդիայի հետ:

Հյուսիսային Ամերիկայում Մեքսիկան և Կոստա Ռիկան նախքան վերջին տուրն ապահովել էին իրենց տեղն աշխարհի առաջնությունում: ԱՄՆ հավաքականն անակնկալ 1-2 պարտվել է Տրինիդադ Տոբագոյին և դուրս մնացել աշխարհի առաջնությունից: ԱՄՆ-ն 1986 թվականից հետո առաջին անգամ բաց կթողնի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը: Հյուսիսային Ամերիկայի գոտում 3-րդ տեղն է զբաղեցրել Պանաման, որն առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ 4-րդ տեղը զբաղեցրած Հոնդուրասն անցումային խաղեր կանցկացնի Ավստրալիայի հետ:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com