Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Օլիվեր Կանը քննադատել է Բուֆֆոնին

Lragir.am
Սպորտ - Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 17:24


Գերմանացի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի կարծիքով Ջանլուիջի Բուֆֆոնը պետք է ընտրեր ճիշտ պահն ու ավարտեր կարիերան, որպեսզի նման ծանր պահերի միջով չանցներ:

Հիշեցնենք, որ  Իտալիայի հավաքականի կազմում Բուֆֆոնը պարտվեց Շվեդիային և դուրս մնաց աշխարհի առաջնության որակավորման փուլից, իսկ չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչի պատասխան խաղում մրցավարի որոշման հետ համաձայն չլինելու պատճառով հեռացվեց դաշտից և միգուցե վերջին խաղն ացկացրեց լիգայում:

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է ճիշտ պահին ավարտել կարիերան: Բուֆֆոնը կարող էր զերծ մնալ նման ստորացուցիչ արդյունքներից, սակայն նոր ռեկորդներ սահմանելու և Չեմպիոնների լիգայում հաղթելու ցանկությունները ավելի առաջնային էին նրա համար: Վերցրեք Ֆիլիպ Լամի օրինակը, ով ամենաճիշտ պահին ավարտեց կարիերան: Բուֆֆոնին ոչ-ոք չի գնահատելու չեմպիոնների լիգայում չհաղթելու համար, նրան գնահատելու են լեգենդար լինելու և աշխարհի առաջնությունում հաղթելու համար,-Կանի խոսքերն է մեջբերում Bild պարբերականը:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com