Հինգշաբթի, 19 Ապրիլի, 2018

Վարդան Մինասյանը Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի հնարավոր վերադարձի մասին

Lragir.am
Սպորտ - Երկուշաբթի, 16 Ապրիլի 2018, 11:21


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ ազգային թիմ, եթե կարողանա աչքի ընկնել իր լավագույն որակներով:

«Յուրա Մովսիսյանը հիմա վերադարձել է Եվրոպա և խաղում է Շվեդիայի առաջնությունում, ինչն արդեն մեծ պլյուս է: Մենք կհետևենք իր խաղին և եթե ինքը ցույց տա այն որակները, որոնց մասին մենք գիտենք, ապա նա կհրավիրվի հավաքական: Իսկ ինչ կապված է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա երկու տարի է, ինչ ֆուտբոլ չի խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն արեց ազգային ընտրանու վերանշանակված մարզիչ Վարդան Մինասյանը՝ Արմենիա հեռուստաընկերության «Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ: 

Մինասյանը խոսել է նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին՝ մասնավորապես շեշտելով. « Վահան Բիչախչյանն ապագայի ֆուտբոլիստ է: Նա պետք է անցնի երիտասարդական թիմի միջով և նոր գա հավաքական: Մենք միշտ հետևում ենք նրան: Նա իրոք շատ տաղանդավոր է, բայց դեռ տեղ ունի կայանալու համար»:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com