Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Ինչ փոփոխություններ են արվում պրոթեզավորման կարգում

Lragir.am
Տեսանյութ - Հինգշաբթի, 01 Փետրվարի 2018, 16:52



Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց թվում էին արցախյան ազատամարտի, ապրիլյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացածները: Նրանց բողոքում են, որ «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը դադարեցրել է աշխատանքը, քանի որ գնումների գործընթացում կառավարությունը փոփոխություններ է արել: Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցողներին սպասարկել է այս կենտրոնը, իսկ այսօր սպասարկման մրցույթին մասնակցում է նաև «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն: Փաստացի փոխվում է պրոթեզավորման կարգը, իսկ հաշմանդամություն ունեցողները դժգոհում են, որ չեն ուզում փարձադաշտ դառնալ:

«Մինչ այժմ մոտ 25 տարի Հայաստանում պրոթեզներ պատրաստել է գերմանական կենտրոնը, որի աշխատանքից մենք գոհ ենք: Բայց այսօր կենտրոնի աշխատանքը դադարեցդված է, մենք չգիտենք, թե հետագայում ինչ որակի ծառայություն մեզ կմատուցվի»,- բողոքում էին հաշմանդամները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը ակցիայի մասնակիցներին պարզաբանեց, որ գերմանական կենտրոնը չի փակվում: Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե որ կազմակերպությունն է հաղթել մրցույթում, իսկ հաղթող կազմակերպությունները պարտավորվում են ծառայություն մատուցել ISO ստանդարտներով:

Ըստ նրա՝ փոփոխությունները բխում են Գնումների մասին օրենքից, և այս տարի մրցույթի արդյունքում ունենք այն, ինչն աղմուկի պատճառ է դարձել: Նա նշեց, որ կառավարության համար կարևորը և հաշմանդամություն ունեցող անձանց առողջությունն է, և նրանց որակյալ ծառայություններ մատուցելը: Ըստ պաշտոնյայի՝ սրանով լուծում է տրվում այն խնդիրներին, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են հաշմանդամություն ունեցողները:

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան փետրվարի 6-ին:

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com