Երեքշաբթի, 22 Մայիսի, 2018

Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվել է

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող
Տեսանյութ - Երկուշաբթի, 05 Փետրվարի 2018, 09:45



Վալլեքս գրուպն անժամկետ դադարեցրել է Թեղուտի հանքի շահագործումը: Կազմակերպությունը 25 տարով պայմանագիր էր կնքել ՀՀ կառավարության հետ եւ ունի պղնձա-մոլիբդենային հանքավայրը շահագործելու թույլտվություն:

2017 թ. հոկտեմբերի 17-ին դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) եu Pension Denmark կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցրել է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։

Ինչպես նշված է ՀԲՃ-ի հոկտեմբերի 18-ի հայտարարության մեջ, վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը և որոշակի պայմաններ էր դրել կազմակերպության առջև, ինչը չի կատարվել ըստ վարկային պայմանագրի:

Պայմանագրում առկա դրույթներից մեկը դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերումն էր, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Դանիական կազմակերպությունը հետ է պահանջում իր կողմից տրամադրած վարկը ամբողջությամբ, քանի բացահայտվել է, որ միջազգային ստանդարտները խախտվել են:

Վալլեքս խմբի 2018 թ. փետրվարի 2-ին տարածած հաղորդագրության մեջ նշում է.

«Թեղուտ» ՓԲ ընկերությունում կարիք է առաջացել ներգրավել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեղինակություն ու ճանաչում ունեցող կազմակերպությունների՝ ծավալուն գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և ընկերությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ գործնական լուծումներ տալու և, ի թիվս այլոց, հանքաքարի վերամշակման տեխնիկական և տեխնոլոգիական առավել բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ հանքավայրի շահագործման ընդլայնման արդյուքնում նախատեսվող արտադրական ծավալների հաշվառմամբ։ Միայն նմանատիպ քայլերով ընկերությունը կկարողանա իրագործել հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծրագրի իրականացման նպատակով ներգրավված վարկային միջոցները վերադարձնելու ու հավելյալ արդյունք ձևավորելու իր նպատակները։ Մինչ ներգրավված մասնագիտացված կազմակերպություններին առաջադրված խնդիրների վերաբերյալ հիմնավոր համակարգային լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը, ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց»:

Կազմակերպությունն իր հաղորդագրության մեջ նաև նշել է, որ 1200 աշատողների այլեւս չի կարող ապահովել աշխատանքով:

Թեղուտ ՓԲԸ գործունեության դադարեցման հաղորդագրության հրապարակման նախօրեին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հունվարի 19-ին ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ «հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբեդը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»:

Դեպքի վայր անմիջապես այցելեցին Ելք դաշինքի անդամներ, պատգամավորներ Լենա Նազարյանը և Գևորգ Գորգիսյանը: Իսկ Բնապահպանության նախարարության ընդերքի տեսչությունից արձագանք չկար: Մի քանի օր անց միայն տեսչությունը հայտարարեց, որ նմուշառման արդյուքները համապատասխանում են սահմանված նորմերին:

Թեղուտի ոչնչացումը տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Մանրամասները տեսանյութում

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com