Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

Կայացավ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող
Տեսանյութ - Հինգշաբթի, 08 Փետրվարի 2018, 00:33



Միքայել Նահապետյանը Միխայիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի  թարգմանիչն է։ Նա երկար ժամանակ փնտրել է տարածք, որտեղ կկայանար  գրքի շնորհանդեսը և վաճառքը։  Նոյյան Տապանից և  Չարենցի տուն թանգարանից նախապես ստացել էր  համաձայնություն, սակայն հետո խնդիրներ չունենալու պատճառաբանությամբ  այս կառույցները հրաժարվել են նախնական պայմանավորվածությունից։

Յանկի փաբի տնօրենը համաձայնվել է հարթակ տրամադրել։ Նեղ սրահում մարդիկ հերթ էին կանգնել գնելու գիրքը։ Թարգմանիչը շեշտում է, որ այս գիրքը ընտրել է, քանի որ կարևորել է գրքի բովանդակությունը և կցանականար, որ այն Հայաստանում  քննարկման առարկա լիներ ։ Նշում է, որ ամենևին Միխայիլ Սաակաշվիլու կերպարը կամ քաղաքական հայացքները չէ, որ իրեն գրավել են, այլ այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Վրաստանում։ Եթե գիրքը գրած լիներ մեկ այլ անձ, միևնույն է դա թարգմանության արժանի և  քննարկման ենթարկա պետք է դառնար։ Գրքի շնորհանդեսին եկել էին հասարակական- քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ։ Ցանկացողները կարող են գնել այն Choose your book​ օն լայն գրախանութից։

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com