Երեքշաբթի, 20 Փետրվարի, 2018

«Մենք ստիպում ենք մարդկանց լսել մաքուր ազգային երգը»

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող
Տեսանյութ - Կիրակի, 11 Փետրվարի 2018, 13:37



Նաիրյան վոկալ անսամբլի փորձերին միշտ ներկա է Մուղդուսյան կենտրոնի թութակը, գալիս նստում է խմբավար Նաիրա Մուղդուսյանի գլխին։ 3 տարի շարունակ շաբաթը 4 անգամ խումբը հավաքվում է, նախապատրաստվում համերգային ծրագրերի և ավելացնում նոր երգեր իրենց երգացանկում։

Ընտրում են ազգային, դասական երաժշտություն, գործիքավորում և նորովի մատուցում հանրությանը։ Նաիրա Մուղդուսյանն ասում է՝ մենք ստիպում ենք մարդկանց լսել մաքուր ազգային դասական երաժշտություն և սիրված երգեր, որոնք հիմա չեն լսում։ Պատմում է, որ հաճախ են գնում մետրոպոլիտեն կամ անցումների տակ երգում, ֆլեշ-մոբ անում՝ դրանով գրավելով հանդիսատեսի ուշադրությունը։ Մեկ-երկու երգից հետո սիրված և հայտնի երգերը մարդիկ մեծ ոգևորությամբ ձայնակցում են։

Աղջիկները բոլորն էլ ունեն երաժշտական կրթություն։ Սրբուհի Մանուկյանը մեծ ոգևորությամբ պատմում էր, որ վերջին իրենց ուղևորությունը եղել է Մոսկվա, որտեղ առաջին տեղն են զբաղեցրել ազգային երաժշտության մրցույթում։ Անգամ ինքնաթիռի մեջ են երգել, և բոլորին դուր է եկել։ 

Դիանան եւ Ելենան նշում են, որ Ռուսաստանից են վերադարձել Հայաստան, դժվարությունը երգերի բարբառային տեքստերն են, բայց արդեն սովորել են և հաճույքով երգում են։

Նաիրյան անսամբլի փորձերից մեկին ներկա գտնվեցինք և զրուցեցինք աղջիկների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

© 2005 - 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
© 2005 - 2016 Մտահղացումը եւ ձեւավորումը Saratikyan.com